Նախագծի մասին

Նախագծի հեղինակներն են.

Գաբրիելե Դելլա Պեպա + Անդրեա Էլենա Ֆեբրես Մեդինա + Կատերինա Ղիո + Ֆրանչեսկա Գրանցոտո + Պաոլա Ռոնդի + Էլենա Ստեֆանի
@Density Design, Final Synthesis Design Studio, Gennaio 2020

Սկիզբ

Ինչպես է տարածվում վիզուալ սխալ տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը:

21-րդ դարում գոյություն ունեն լուսանկարների խմբագրման բազմաթիվ ծրագրեր: Այժմ ժամանակի, գումարի կամ հատուկ հմտությունների բացակայությունը խոչընդոտ չէ. յուրաքանչյուրը կարող է սովորել ստեղծել համոզիչ լուսանկարներ: Ավելին, այժմ լուսանկարները սերտորեն փոխկապակցված են տեղեկատվության հետ. թերթերի հոդվածներին և սոցցանցերի հաղորդագրություններին կցվում են լուսանկարներ՝ ընթերցողի ուշադրությունը գրավելու համար: Այդ պատճառով վիզուալ սխալ տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը լրատվական առցանց աղբյուրներով և սոցցանցերով տարածվում են ավելի հաճախ և ավելի համոզիչ կերպով: Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ բովանդակությունը փոխում են՝ մարդկանց կարծիքը մանիպուլացնելու և նրանց որոշումների կամ գործողությունների վրա ներգործելու համար: Սոցիալական լուրջ վնաս հասցրած օրինակներից մեկը Թրամփի հակասական էպիզոդն էր կապված Դորիան փոթորկի քարտեզի հետ:



Այն բանից հետո, երբ նրան քննադատեցին կեղծ նախազգուշացման համար, թե իբր Դորիան փոթորկից կարող է տուժել Ալաբաման, և անգամ այն բանից հետո, երբ դա հերքեցին կառավարական օդերևութաբանները, չորեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփը ցույց տվեց սև գծով մի քարտեզ, որում կարծես թե հաստատվում էր նրա ասածը: [...] Նրա ցույց տված քարտեզի վրա կար մեկ լրացում, որը բացակայում էր Փոթորիկների ազգային կենտրոնի քարտեզի վրա. «անորոշության կոնին», որը ցույց է տալիս փոթորկի՝ պոտենցիալ կանխատեսվող ազդեցությունը, ավելացվել էր կիսաշրջան, որն ընդլայնոմ էր դրա ազդեցությունը մինչև Ալաբամա: [...] Եղանակի կեղծված տեսությունների գիտակցված հրապարակումը, որոնք աղճատում են պետական հաստատությունների՝ Ազգային օդերևութաբանական ծառայության և Փոթորիկների ազգային կենտրոնի պաշտոնական կանխատեսումները, հակասում են դաշնային օրենքին:

Նախագահ Դոնալդ Թրամփ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, սեպտեմբերի 4, 2019թ., @Ջոնաթան Էռնստ/ Ռոյթերզ

Հոդվածն ամբողջությամբ կարդալ այստեղ:


Փոփոխված լուսանկարները կարող են ազդել մարդկանց կարծիքի և հիշողության վրա: Անգամ եթե տեղեկատվությունը հերքվում է, միևնույն է, կեղծ լուսանկարները տարածվում են ավելի ակտիվ, քան հերքումները, և մարդիկ չեն տեսնում իրական կոնտեքստը:

Վիզուալ խաբկանքի երանգները

Բոլոր վիզուալ փոփոխությունները չեն, որ ստեղծվում են միևնույն նպատակով, բայց դրանք բոլորն էլ նույնչափ վտանգավոր են: Եվ չնայած շատ մարդիկ կարծում են, որ խնդիրը ֆոտոշոփի ենթարկված նկարներն են, գոյություն ունեն մանիպուլյացիայի առավել նուրբ մեթոդներ:

Սխալ տեղեկատվութունն այն է, երբ կեղծ տեղեկատվությունը հրապարակվում է չիմացությամբ: Ապատեղեկատվությունը կեղծ տեղեկատվությունն է, որը ստեղծվել և տարածվում է մարդկանց մանիպուլացնելու դիտավորությամբ: «Ֆեյք» եզրը չի արտահայտում ոչ մեկի, ոչ մյուսի բարդությունները: Հասկանալու համար՝ ինչի մասին է խոսքը, մենք պետք է առանձնացնենք սխալ տեղեկատվության և ապատեղեկատվուոթյան երեք տեսակ.

Սխալ վերնագրված լուսանկաներ — իրական լուսանկարներ, որոնք սխալ են նկարագրում կոնտեքստը, դրա ծագումը կամ նշանակությունը:

Փոփոխված լուսանկարներ — հիմնական տարրերը ճիշտ են, սակայն որոշ դետալներ ավելացված են կամ հեռացված՝ նկարի նշանակությունը փոխելու համար:

Կտրված լուսանկարներ — երբ նկարը եզրերից կտված է, որի նպատակն է փոխել դրա սկզբնական նշանակությունը և իրական կոնտեքստը:

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆԵՐ

Ինչպե՞ս ենք մենք ընկալում վիզուալ տեղեկատվությունը համացանցում


Արդյոք մենք հավատում ենք համացանցում տարածված տեղեկատվությանը, թե ոչ՝ մասամբ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք այն ընկալում: Ժամանակ և ջանքեր խնայելու համար մենք մշակում ենք փաստերը սոցիալական բանալիների հիման վրա: Հեղինակությունը, սպասելիքները, ով է տարածել հրապարակումը և որքան հավանումներ այն ունի, ազդում են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք գնահատում տեղեկատվությունը:

Ով և որտեղ է հրապարակել տեղեկատությունը. սրանք այն առանցքային գործոններն են, որոնք ազդում են բովանդակության նկատմամբ վստահության վրա: Մարդիկ հակված են մտածել, որ լրատվական կազմակերպությունները ավելի մեծ վստահություն են վայելում, քան մարդիկ, որոնք հրապարակում են այդ տեղեկատվությունը սոցցանցերում: Բացի այդ, մենք հակված ենք հավատալու տեղեկատվությանը, եթե դրան ուրիշներն էլ են հավատացել:

Բաց թողնված շահի ախտանիշը (FOMO) և այսպես կոչված «հաղթողի էֆեկտը» կարող են մարդկանց ստիպել մտածել. «Եթե մյուսներին դա դուր է գալիս, պետք է որ ինձ էլ դուր գա»: Դա կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ կկիսվեն տեղեկատվությամբ՝ ուշադրություն չդարձնելով դրա բովանդակության և այն բանի վրա, թե արդյոք կարելի է դրան վստահել:

«Թվային մեդիագրագիտությունը» նշանակում է ցանցում տեղեկատվության առանձնահատկությունները հասկանալու կարողություն, օրինակ, ով է այն ստեղծել, և ով է այն տարածում, միաժամանակ, օգտագործել այդ գիտելիքները՝ որոշելու՝ արդյոք արժե դրան հավատալ: Թվային մեդիայի ոլորտում գրագիտության ասպեկտներից է նաև այն, թե որքանով եք կարողանում տարբերել խմբագրված և փոփոխությունների ենթարկված լուսանկարները:

Տարբեր հարցերի վերաբերյալ մեր վերաբերմունքը նույնպես դեր ունի: Մարդիկ, ամենայն հավանականությամբ, հավատում են, որ տեղեկատվությունը ճշմարիտ է, եթե այն հաստատում է այն, ինչ նրանք արդեն հավատում են, հատկապես քաղաքականության կամ ընթացիկ գործերի համատեքստում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Ինչպես նվազեցնել վիզուալ խաբկանքի պոտենցիալ վնասը

«Կրկնակի ստուգում» խաղի գլխավոր խնդիրն է մարդկանց ցույց տալ, թե որքան բարդ է ճանաչել՝ արդյոք լուսանկարը վստահության արժանի է, թե ոչ: Բացի այդ, այդ նախագիծը ցույց է տալիս, թե ինչու յուրաքանչյուր լուսանկար պետք է նայել բովանդակության և կոնտեքստի տեսանկյունից: Եթե մարդիկ ցանցում անուշադիր են, նրանք կարող են տարածել կեղծ տեղեկատվություն և ապատեղեկատվություն՝ անգամ անկախ իրենց ցանկությունից:

Մենք բոլորս կարևոր դեր են խաղում վիզուալ տեղեկատվության համակարգում: Ամեն անգամ, երբ մենք պասսիվ ընդունում ենք տեղեկատվությունը, օրինակ, կիսվում ենք ինչ-որ հրապարակմամբ կամ տեսանյութուվ՝ չստուգելով այն կամ կասկածի տակ չդնելով, մենք մեծ հավանականությամբ կարող ենք տարածել այնպիսի կոնտենտ, որը չի համապատասխանում իրականությանը կամ մոլորության մեջ է գցում:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ստուգել այն, ինչ տեսնում է համացանցում: «Կրկնակի ստուգում» խաղը ենթադրում է, որ կրթության մեջ ներդրում կատարելը լավագույն միջոցն է թվային մեդիագրագիտությունը բարձրացնելու և սխալ տեղեկատվության կամ ապատեղեկատվության հասցրած վնասը նվազեցնելու համար:

Այդ հաղորդագրությունը փոխանցելու համար կիրառվել է խաղաֆիկացում (խաղային մոտեցման կիրառում՝ ոչ խաղային խնդիրներում մարդկանց ներգրավելու համար): Անցնելով թեստը՝ մարդիկ կարող են ստուգել իրենց հմտությունները և խորանալ թեմայի մեջ:

ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օգտակար գործիքներ՝ վիզուալ խաբկանքի դեմ պայքարելու համար

Տվյալներ

Վիզուալ սխալ տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը համացանցում զարգանում են սոցիալական ցանցերին զուգընթաց: Այժմ շատ երիտասարդներ և մեծահասակներ այդ ալիքներն օգտագործում են որպես տեղեկատվության միակ աղբյուր, ինչը նպաստում է սխալ տեղեկատվության և ապատեղեկատվության տարածմանը: Մշակման առաջին փուլում մենք ուսումնասիրել են՝ ինչ հարթակներ են առավել տարածված աշխարհի տարբեր մասերում: Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ աշխարհի ամենաազդեցիկ սոցցանցերի մասին, մուտք գործեք մեր կայք.

Սոցիալական ցանցերը՝ ըստ մշակութային շրջանների

Քաղաքականության և ընթացիկ իրադարձությունների մասին վիզուալ տեղեկատվությունը ավելի շուտ կանխակալության կասկած կառաջացնի. սա այն դեպքն է, երբ մենք ավելի մեծ պատրաստակամությամբ ենք հավատում մի բանի, որը հաստատում է մեր կարծիքը: Երբ խոսքը վերաբերում է համաշխարհային խոշոր իրադարձությունների, որոնց մասին շատերին է հայտնի, վիզուալ ապատեղեկատվությունն ավելի լայնորեն է տարածվում: Դա ավելի լավ հասկանալու համար ծանոթացեք մեր հաջորդ նախագծին.

Սեփական աչքերը լավագույն վկան են
Google-ում գտեք ֆեյք նկարներ վերջին 6 տարիների իրադարձությունների վերաբերյալ և տեսեք՝ արդյոք դրանք հերքվել են և քանի անգամ:

Հաճախ տրվող հարցեր և խորհուրդներ

— Ի՞նչ գործիք օգտագործել նկարի սկզբնաղբյուրը ստուգելու համար:
Reverse Image Search - Նկարի հետադարձ որոնման գործիքը հնարավորություն է տալիս գտնել դրա հետ կապված կամ նման լուսանկարներ, ինչպես նաև վեբ կայքեր, որտեղ դրանք հրապարակվել են: Դուք կարող եք անցնել հղումներով և փնտրել սկզբնաղբյուրը:


— Կա՞ այնպիսի կայք, որտեղ կարելի է գտնել վիզուալ սխալ տեղեկատվության և ապատեղեկատվության այլ օրինակներ:
Այո՛, այս նախագծում առավել հաճախ օգտագործվում է Snopes.com կայքը, որն անկախ ռեսուրս է փաստերի ստուգման և հրապարակման համար:


— Որտե՞ղ կարող եմ իմանալ վիզուալ ապատեղեկատվության և ապատեղեկատվության տարբեր տեսակների մասին:
Եթե դուք ցանկանում եք խորանալ այդ թեմայի մեջ, կարդացեք Քլեր Վարդլի «Ֆեյք լուրեր. բարդ է» "Fake news. It’s complicated". հոդվածը: Դրանում հեղինակը դասակարգում է ֆեյք կոնտենտը, բացատրում՝ ինչու է այն ստեղծվում և տարածվում:


— Արդյո՞ք կատարվել է հետազոտություն՝ պարզելու, թե որքանով է մարդը ունակ ճանաչել վիզուալ սխալ տեղեկատվությունը և ապատեղեկատվությունը:
Այո, այդպիսի հետազոտություն է Ցույխուա Շենի, Մոնա Կասրի, Վենցզին Պան Գրեյս Ա. Բասեթի, Յինինգ Մալոքի և Ջեյմս Ֆ. Օ’Բրայենի հեղինակած «Ֆեյք նկարներ. աղբյուրների, միջնորդների և թվային մեդիայի ճշգրտության ազդեցությունը համացանցում լուսանկարների արժանահավատության կոնտեքստային գնահատականի վրա» "Fake images: The effects of source, intermediary, and digital media literacy on contextual assessment of image credibility online".


— Որտե՞ղ կարող եմ գտնել այս նախագծում օգտագործված նկարների աղբյուրները:
Ներբեռնեք այս տվյալների բազան՝ ստանալու համար այն հոդվածների ցանկը, որոնցից մենք վերցրել ենք նկարները:


Նախագծի հեղինակ

Della Pepa Gabriele
Febres Medina Andrea
Ghio Caterina
Granzotto Francesca
Rondi Paola
Stefani Elena

Ֆակուլտետ

Michele Mauri
Ángeles Briones
Gabriele Colombo
Simone Vantini
Salvatore Zingale

Ուսուցման օգնական

Andrea Benedetti
Lea Mara Fabiano
Alessandra Facchin
Beatrice Gobbo
Tommaso Elli
Jacopo Di Iorio
Anna Riboldi